Այսօր ժամանակակից կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է հայտնի ու տաղանդավոր կոմպոզիտորի, ժամանակակից լավագույն դիրիժորներից մեկի՝ Երվանդ Երզնկյանի ծննդյան յոթանասուներեքամյակը:

Երաժիշտն անցել է երաժշտական հետաքրքիր ուղի, ունի մասնագիտական գործունեության բազմամյա փորձ: Բնույթով նա բավականին մոռացկոտ է: Դուստրը ժպիտով է հիշում, թե հայրն ինչպես էր իրեն մոռանում վերցնել մանկապարտեզից կամ տատիկի տնից:

Ե. Երզնկյանը հեղինակել է մի շարք սիմֆոնիկ, կամերային և էստրադային ստեղծագործություններ: Ընդ որում այդ գործերի զգալի մասը ընդգրկված են Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում:

Երաժիշտը նաև մի շարք ֆիլմերի և թատերական բեմադրությունների երաժշտության հեղինակ է, Երևանի պատվավոր քաղաքացի, սիրված, ճանաչված ու հարգված հայորդի:

Նա արդեն գրեթե երեսունհինգ տարի Հանրային ռադիոյում է աշխատում՝ դառնալով ռադիոյի լեգենդար նվագախմբի գլխավոր դեմքն ու պատիվը:

Ե. Երզնկյանի հեղինակությամբ ստեղծվել են մի շարք ֆիլմերի ու ներկայացումների երաժշտություններ: Երաժշտության աշխարհում ապրող երաժիշտը նաև մեծ սպորտասեր է, ֆուտբոլասեր: Նա սպորտին մոտենում է որպես երաժշտությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: