Այսօր ժամանակակից ամենատաղանդավոր արտիստուհիներից մեկի՝ Նարինե Գրիգորյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Ժամանակակից ամենից տաղանդավոր արտիստուհիներից մեկը՝ Նարինե Գրիգորյանն, այսօր բոլորում է ծննդյան քառասունմեկ տարին։ Նա ծնունդով Հրազդանից է։ Ժամանակին սովորել է Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։

Նա տարատեսակ դերասանական և ռեժիսրոական դասընթացների է մասնակցել Ռուսաստանի, Ամերիկայի, Լեհաստանի հեղինակավոր թատերական ստուդիաներում, յուրացրել արտասահմանյան թատրոնի փորձն ու զարգացման միտումները։

Այժմ Նարինե Գրիգորյանը հանդես է գալի Համազգային թատրոնի բեմից։ Նա նաև նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն է արդեն գրեթե երեք տարի շարունակ։

Այդ ընթացքում կարողացել է թատրոնի անձնակազմի հետ հանդես գալ ոչ միայն Համազգային բեմին, այլ նաև արտասահմանյան բեմերում՝ մեկնելով հյուրախաղերի։

Նարինեն ամուսնացած է Սերգեյ Թովմասյանի հետ, ով նույնպես դերասանական ոլորտից է։ Սեչգեյն ու Նարինեն ունեն մեկ դուստտր։ Նրանք գործընկերներ են և հանդես են մեծ մասամբ գալիս միասին։

Նարինեն չի նկարահանվում սերիալներում, սակայն հանդես է գալիս նուրբ սյուժե և հետաքրքիր թեմա ունեցող որակյալ ֆիլմերում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!