Այսօր՝ ապրիլի տասներկուսին, Էմմա Բեջանյանի տարեդարձն է։ Սիրված երգչուհին հանրության շրջանում առավել հայտնի է Էմմի անվամբ։
Էմմին այսօր դարձավ 39 տարեկան։ Նա երգում է դեռ մանկուց։ Երգչուհին ունի երկրպագուների մեծ բանակ, որոնք սիրում են նրա ստեղծագործությունները, յուրօրինակ ոճը։ Էմմին ծնվել է տաղանդավոր անհատների ըտանիքում՝ մայրաքաղաք Երևանում։
Երգչուհու մայրը՝ Նադեժդա Սարգսյանն է, իսկ հայրը՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանը։ Էմմին մեծացել է ստեղծագործողների ընտանիքում և ստացած դաստիարակությունն իրեն արդարացրել է։
Երգչուհին այսօր բնակվում է Ամերիկայում, ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծանում են նրա երկու որդիները։
Էմմին հաճախ է լինում հայրենիքում, վայելում հայրենիքի գեղեցկությունը․ ծանոթացնում որդիներին հայրենիքի հետ և հպարտանում գեղեցիկ հայրենիքով։
Այսօր ծննդյան առիթով երգչուհուն շնորհավորում են հարազատները, մտերիմները, ընկերները և ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր՝ հղելով նրան ջերմագին մաղթանքներ։ Մենք նույնպես շնորհավորում ենք Էմմիին և լավագույնը մաղթում։