Երգիծաբան ու հրապարագիր Երվանդ Օտյանի մահվան օրն է այսօր» Երվանդը ծնվել է 1869ին, իսկ մահացել է 1926ին։ Պերպերյան վարժարանում է Երվանդը սովորել, բայց հիմնական մասը ուսման տանն է ստացել։
Տանը մեծ գրադարան կար ու Երվանդը անխոնջ կարդում էր ու զուգահեռ ուսանում էր լեզուներ։ 1887ից Երվանդի գրվածքները սկսել են տպագրվել մամուլում ։1879ին Գրիգոր Օտյանի հետ շրջագայում է Եվրոպայում։ Լինում է Փարիզում։ Թուրքերի համար Օտյանը եղել է «Պերսոնա նոն գրանտա»։
Հասկանալով վտանգը, Օտյանը հեռացել է հայտնվելով Կահիրեյում։ Սակայն 1908ին վերադարձել է ու Եղեռի ժամանակ աքսորվել է, սակայն հրաշքով փորկվել է։ Օտյանի ժանրային ուղվածությունը հիմնականում երգիծանքն է եղել։ Նա նաև գրել է պիեսներ, որոնք հաջողությամբ են ընթացել պոլսի թատրոնում, որը իհարկե այդ տարիներին զարգացած ու բեղուն էր բավականին։ Երևանում կա Երվանդ Օտյանի անվան դպրոց։
Կան մի շարք հրապարակախոսական հոդվածներ նրա մասին։