Այսօր երջանկահիշատակ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է։ Նադեժդան ծնվել է 1954ին, հոկտեմբերի 17ին։ Ավարտել է հայֆիլմի դերասանական ստուդիան։ Երգել է «Սերպանտին» հայտնի խմբում, թրտեղ նաև երգել է Սյուզան Մարգարյանը։
1988-1992-ը «հայեր»անսամբլի գեղարվեստական ղեկավարն է եղել։ 1992ին «Էնի բի» պրոդյուսերական կենտրոնի ղեկավարը։ 2003ից Երևանի մշակույթի քոլեջի ղեկավարն է եղել։ 2007ից հանրային ալիքում ներկայացել է, որպես շատ նախագծերի պրոդյուսեր։ Եղել է նաև մանկական եվրոտեսիլի ու նոր ալիքի պրոդյուսեր Հայաստանից։
Նադեժդայի դուստրը ևս շարունակել է մոր երաժշտական ուղին։ Թեպետև ինքը Նադեժդան ավելի շուտ է թողել երգելը ու հիմնականում պրոդյուսերական գործունեություն է տարել։ Նադեժդա Սարգսյանը մոտ ութ տարի պայքարում էր քաղցկեղի դեմ ու որոշակի հաջողություններ գրանցելով իհարկե, ցավոք լքեց աշխարհւ 2018թվականին։
Այժմ երգչուհի Էմմին ապրում է ԱՄՆ-ում ու ստեղծել է իր ընտանիքը։ Էմմին ամեն ինչ անում է, որ Նադեժդայի հիշատակը վառ մնա, քանի որ ինքը չափազանց վառ մարդ էր։