Այսօր Եվա Բաղդասարյանի ծննդյան օրն է․ օրվա առիթով դերասանուհին նոր ֆոտոշարք է ներկայացրել և շնորհավորել ինքն իրեն

Այսօր՝ նոյեմբերի քսանիննին, Եվա Բաղդասարյանի ծննդյան օրն է։ Դերասանուհուն հանրությունն առաջին անգամ ճանաչել է որպես մոդել, հետագայում արդեն նա սկսեց դերասանական ոլորտում փորձել իր ուժերը և կարծես թե ստացվեց։

Նա նկարահանվել է հիմնականում հեռուստասերիալներում, մասնակցություն է ունեցել նաև մի քանի գեղարվեստական ֆիլմերում, որոնք հումորային բնույթի են եղել։

Եվան ակտիվ է սոցհարթակներում և հաճախ է ներկայանում նոր ֆոտոշարքերով և ցույց տալիս իր հետևորդներին աշխատանքային իր գործունեությունը։ Դերասանուհին այս անգամ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ ինքը տոնական տեսքով և փուչիկներով է ներկայացել։

Լուսանկարներում Եվան վարդագույն հագուստ է կրում, ինչն անչափ սազում է նրան։ Լուսանկարները դերասանուհին հանրայնացրել է իր ծննդյան օրվա առիթով և կից ներկայացրել գրառում, որտեղ շնորհավորել է ինքն իրեն։

Եվայի  հետևորդները հավանումների են արժանացրել սիրելի դերասանուհու լուսանկարները և մեկնաբանություններում շնորհավորել ծննդյան օրը և հանդես եկել ջերմագին բարեմաղթանքներով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!