Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է․ մանրամասներ գրողի կյանքից

Այսօր գրող Եղիշե Չարենցի տարեդարձի օրն է։ Ծնվել է 1897-ին, Արևմտյան Հայաստանում՝ Կարսում։ Այն հետք է թողել նրա ստեղծագործություններում։ Նա իրական լեգենդ էր դարձել իր կենդանության օրոք։ Աշակերտական տարիներից ստեղծագործում էր։

Չարենցը հիշում է, որ համալսարանից դուրս է մնացել 80 ռուբլի սովորելու վարձը չվճարելու պատճառով։ Անսահաման, անասելի հայրենասեր էր։ Բացի այն, որ հայ գրականության մեջ անջնջելի հետք թողեց, այլև հայրենիքի զինվոր էր, ով կամավորագրվեց և շտապեց հայրենիքի կողքին լինելու, քանի դեռ հայրենիքն իր կարիքն ուներ։


Իսկ պատերազմի դառն ու ծանր անջնջելի հուշերը հետագայում արծարծվեցին գրողի ստեղծագործական աշխատանքներում, որտեղ կարմիր թելի պես անցնում է հայրենասիրական ոգին։

Եղիշեն ենթարկվել է քննադատությունների, որոնք ունեին գրական ուղղվածություն, սակայն դանդաղորեն վերածվեցին քաղաքական բնույթի։

Այդ պատճառով անգամ արգելել էին իր ժողովածուի հրատարակումը։ Քննադատական հալածանքները անկման բերեցին․ 1937 թվականին առանց որևէ հիմնավորման ձերբակալեցին և ամիսներ անց մահացավ խցում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!