Այսօր՝ ապրիլի տասնմեկին, Դիանա Գրիգորյանի տարեդարձն է։ Հայտնի պրոդյուսեր, սցենարիստը հանրությանը հայտնի դարձավ Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը նախագծից, որտեղ հանդես էր գալիս նաև որպես հաղորդավար և ներկայացնում հայկական ավանդույթներով հագեցած հարսանիքներ, հարսանյաց հանդեսներ։
Ավելի ուշ նախագիծը զարգացում ապրեց և սկսեց հովանավորել ընտանիք կազմողներին և ընդլայնել նախագծի շրջանակները։
Այսօր Դիանան զբաղվում է հեռուստասերիալներ արտադրությամբ և հեռուստադիտողին ներկայացնում ուշագրավ պատումներ, որոնք վերցված են կյանքից։
Նա նաև իր ուժերն է փորձել դերասանի գործում և ներկայացել է իր իսկ արտադրած հեռուստասերիալում։ Նրա երկրպագուները Դիանային սիրեցին նաև որպես դերասանուհի։ Դիանա Գրիգորյանն այսօր դարձավ քառասունմեկ տարեկան։
Նա երկու երեխաների մայր է։ Դիանան Գրիգորյանն ամուսնալուծված է և այժմ ապրում է երեխաների և մայրիկի հետ։
Զբաղված է իր աշատանքով և երեխաների դաստիարակությամբ։ Շնորհավորում ենք պրոդյուսերին և լավագույնը մաղթում նրան ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում։