Այսօր Դիանա Գրիգորյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչ ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել սցենարիստն այդ առիթով

Այսօր՝ ապրիլի տասնմեկին, Դիանա Գրիգորյան նշում է իր քառասունամյակը։ Որքան էլ անհավատալի են այս թվերը, սակայն անձնագիրը պնդում է։

Ծննդյան օրվա առիթով սցենարիստն ուշագրավ գրառում է կատարել։

«Ես ինձ համարում եմ իրապես Աստծո ստեղծագործություն, Աստծո զավակ, հավատքով լցված ճշմարիտ քրիստոնյա»,- գրել է Դիանան, այնուհետև շնորհակալություն հայտնել Աստծուն իր կյանքի համար, ապա շնորհակալ է եղել մորը կյանք պարգևելու համար։

«Այսօր ևս մեկ տարով իմաստուն դարձա և առավել խոնարհ կյանքի անարդարությունների հանդեպ, քանզի աղմուկով ոչինչ այլևս լուծելի չէ, քանզի բացատրելով այլևս անհետաքրքիր ես, քանզի մեր ժամանակի մեջ թագավորում է տեխնիկական հոգին, մարդկայինն, ավաղ, վերանում, քչանում, սակավանում է:

Սակայն լիահույս եմ, որ արևածագին արևն ենք տեսնելու, իսկ մայրամուտին` լուսինը, ամեն բան ի վերջո դասավորվելու է, և արադարության վրայից վեր է առնվելու փոշին ու աղբը»,- գրել է սցենարիստը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!