Այսօր Դիանա Գրիգորյանի ծննդյան օրն է․ Դիանայի մայրիկի հուզիչ գրառումը

Այսօր մեր ժամանակի ամենից հայտնի սցենարիստներից մեկի՝ Դիանա Գրիգորյանի ծննդյան օրն է։ Դիանան բոլորում է ծննդյան երեսունինը տարին։

Նա երկու զավակների մայր է։ Նա մեկ աղջիկ ունի, ում անվանել է ի պատիվ իր մայրիկի՝ Ալլա, և մեկ տղա, ում Շառլ է անվանել։

Դիանան սովորել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Հ․ Աճառյանի անվան համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում։ Նա իր հիմնական գործունեությունը ծավալել է «Արմենիա» հեռուստաընկերությունում։

Դիանան հեղինակել ու վարել է տարբեր հաղորդաշարեր, հեղինակել է մի շարք սերիալների սցենարներ, նույնիսկ երաժշտական կատարումներով է հանդես եկել։

Դիանայի մայրիկը՝ Ալլա Գրիգորյանը, իր սոցհարթակում տեղադրելով Դիանայի լուսանկարներից մեկը, գրել է․ «Իմ արև, իմ կյանքին գույն հաղորդող, իմ ընկեր ու ընկերուհի, իմ ամենամեծ պարգև.

Բարով ես ծնվել։ Թող բոլոր մայրերն ապրեն այն երջանիկ կյանքը, որը ես ապրում եմ քո կողքին։ Իմ ազնիվ ու աշխատասեր աղջիկ, բարի տարեդարձ քեզ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!