Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի հումորային ժանրի դերասան Սերգեյ Դանիելյանը նշում է ծննդյան հիսունութ տարին։ Սերգեյը սիրում է ասել, որ իր սիրելի տոներից են Ամանորն ու ծննդյան տարեդարձը, սակայն վերջին երկու տարին դերասանի տրամադրության ու տրամադրվածության մեջ որոշակի տեղաշարժեր են եղել։

 

Ս․ Դանիելյանը նախնական կրթությունը ստացել է Բրյուսովի անվան համալսարանում, հետո ուսումը շարունակել է Թատերական համալսարանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում, որից հետո մեկնել է զինծառայության։

Ս․ Դանիելյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է թատրոնում բեմի բանվոր աշխատելով։ Հետո նա սկսել է որպես դերասան հանդես գալ տարբեր բեմերում, թատրոններում, ստացել է ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ։

 

Ս․ Դանիելյանն ունի հաջողված հաղորդավարական փորձառություն։ Նա ներկայացնում է քաղաքական բնույթի հումորներ, հետաքրքիր կերպարներով է հանդես գալիս։

Ս․ Դանիելյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Նա որպես կին ընտրել է Աննա Կիրակոսյանին, ով իրենից երիտասարդ է ավելի քան քսան տարի և մասնագիտությամբ ռեժիսոր է։ Սերգեյն ու Աննան մեկ որդի ունեն, ում Հայկ են անվանել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!