Այսօր սիրված երիտասարդ դերասան Մովսես Երեմյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Մովսեսը 1992ին։ Սովորել է Մովսեսը Իսակովի անվան դպրոցում։ Մովսեսը չորս տարեկանից հաճախել է լատինաամերիկյան պարերի։
Փոքր տարիքից գեղեցկության կոնկուրսների է մասնակցել, եղել է մինի միստր Հայաստան։ 2010ին Դոմինիկյան հանրապետությունում միստեր Յունիվերս մրցույթում ստացել է միստր ֆրենդշիփ կոչումը։ Մովսեսը սովորել է Արմեն Մելիքսեթյանի կուրսում՝ թատերական ինստիտուտում։ Նրա կուրսընկերն էեղել դերասանուհի Արփի Գաբրիելյանը։
Քանի որ Մովսեսը պարող էր, նա ընտրել է հենց մյուզիքլային կուրսը, որտեղ իրեն բնականաբար ավելի կոմֆորտ կլիներ քան դրամատիկական կուրսում։ Մովսեսը սերիալներում է բավականին շատ նկարվում։ Իր կինը՝ Աննան, ով ևս պարուհի է, նմանապես իր հետ խաղում է սերիալներում։ Մովսեսն ու Աննան տղա բալիկ ունեն։
Երեխան ԱՄՆ-ում է ծնվել ու վերջին շրջանում ԱՄՆ-ում են հիմնականում ապրում։ Վերջին սերիալը, որտեղ Մովսեսը Աննայի հետ ներկայանում էր՝ «ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» սերիալն էր։