Այսօր դերասանուհի Ռոմելլա Սարգսյանի ծննդյան օրն է․ դերասանուհու հրապարակումն օրվա առիթով

Այսօր՝ ապրիլի մեկին, սիրված դերասանուհի Ռոմելլա Սարգսյանի ծննդյան օրն է։ Երիտասարդ դերասանուհին կեսգիշերն անց կադրեր է ներկայացրել և հայտնել երկրպագուներին, որ տոնում է տարեդարձը։

Ռոմելլան կերպարներ, դերեր է կերտել հեռուստասերիալներում և կարճ ժամանակամիջոցում անմիջապես սիրվել հեռուստադիտողի կողմից։

Նրա հանդեպ հետաքրքրությունն օր օրի մեծանում էր։ Դերասանուհին ստիպված էր թաքցնել նույնիսկ ամուսնության մասին լուրը, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավեր։

Եվ ամուսնությունից միյան գրեթե մեկ տարի աց դերասանուհին իր հարցազրույցներից մեկում բացահայտում է, որ ամուսնացել է։ Ռոմելլա Սարգսյանը տարեդարձի առիթով կատարած հրապարակմանը կից գրառում  է կատարել, որտեղ մասնավորապես գրել է․ «Շնորհավոր ծննդյանս օրը․․․ Եվս մեկ տարի անցավ, բայց դեռ շատ բան առջևում է․․․»։ Հրապարակման մեկնաբանությունների դաշտն անմիջապես ողողվել են շնորհավորանքներով ու ջերմագին մաղթանքներով։

Դերասանուհու ընկերները, երկրպագուները, հարազատները շտապել են շնորահավորել նրան և լավագույնը մաղթել։ Մենք նունպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լավագույն մաղթանքները հղում երիտասարդ դերասանուհուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: