Այսօր Գուրգեն Մահարու ծննդյան օրն է

Գուրգենը ծնվել է 1903ին Վան քաղաքում, եթե ընտանիքը չզրկվեր հորից ամեն ինչ լավ կլիներ։ Մահարու քեռին գնդակահարում է հորը, ով հետագայում պահում է Մահարու ընտանիքին։

Կորցնելով գաղթի ճանապարհին ընտանիքին, հայտնվում է Երևանի որբանոցում։ Մտերմանում է Ն․ Զարյանի ու Ե․ Չարենցի հետ։ Մահարուն խորհրդային տաժանակիրություն էր սպասվում, իսկ Զարյանին չինովնիկային ապագա։ Զարյանի մասնակցությամբ վտարվում է Մահարին գրողների միացական միությունից, բայց 1936 ին ձերբակալեցին։

15 րոպե դատավարությունից հետո 10 տարի դատապարտում։  1947 ին գալիս է Երևան Կրասնոյարսկից։ Գրական շրջանակները Գուրգենին չեն ընդունում։ Մեկ տարի անց նորից ձերբակալում են։ Աքսորական Մահարին ամուսնանում է, վերադառնում է Երևան 51 տարեկան հասակում։

Վանեցիների մասին վեպը 30 տարի աշխատելով ընծայում է լույս։ Ես գիտեի, որ աղմուկ կլինի, ասում է Մահարին։ Վեպի հրկիզում է լինում նրա պատուհանի տակ։ Մահարին 1969 ին վախճանվում է Լիտվայում։ Այրվող այգեստանները մեր ամենալավագույն վեպերից է, որը կարդալը պարտադիր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: