Այսօր անվանի ռեժիսոր, մարդասեր՝ Մարկ Զախարովի ծննդյան օրն է։ 1955ին Մարկը ավարտել է Գիտիսը, որտեղ իր ուսուցիչներն են եղել Ռաեվսկին և Կոնսկին։ Ռեժիսուրայով սկսել է զբաղվել 1956ին Պերմի համալսարանում։
1959 վերադառնում է կնոջ հետ Մոսկվա և սկսում է աշխատել Գոգոլի թատրոնում՝ Պոլյակովի ղեկավարությամբ։ 1965ից Մոսկովյան թատրոնի ռեժիսոր էր, իսկ 1990ից Լենկոմի ռեժիսոր։ 1970-1980ականները նկարահանել է մի շարք ՍՍհՄ ֆիլմեր։ Հիմնականում Ե․ Շվորցի ու Հ․ Գորինի պիեսների վրա։
1989ին դառնում է պատգամավոր թատերական գործիչների կողմից։ Թատրոնի կյանքը շատ է համատեղել ուսուցչական գործունեության հետ։ Նաև բազում թատերական հոդվածներ է գրել։ Զախարովը անդրադարձել է ժամանակակից թատերական պրոբլեմների խնդրին։ Մահացել է 2019ին երկկողմանի թոքաբորբից։
Նա թաղված է Նավոդևիչ գերեզմանում, այնպիսիարտիստների կողքին ինչպիսին են Օլեգ Տաբակովը, Գեորգի Դանելին և Գալինա Վոլչեկը։ Մարկ Զախարովի հերոսները էկրանային շատ սիրված են նև Հայաստանում։ Անհնարին է չհիանալ Մյունխաուզենի պոզիտիվությամբ։