Այսօր Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան օրն է նշում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ նա դառնում է երեսունութ տարեկան։ Ծնվել է 1982 թվականի հունիսյան այս օրը։ Ավարտելով ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը կրթվել է Ավդալբեկյանի անվ․ ազգ․ ինստիտուտում՝ սոցհիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտացմամբ, ապա ուսումը շարունակել հանրային առողջության կազմակերպում մասնագիտությամբ։

2004 թվականից աշխատել է սոցոլորտում՝ մշտապես լծված լինելով առողջապահական խնդիրների լուծմանը: 2011-ից 2018-ն աշխատել է որպես ՄԻԲՍ ԲԿ-ի տնօրեն։ 2018-ի մայիսի տասներկուսից զբաղեցնում է նախարարի պաշտոնը։

Որպես նախարար՝ նրան է հասել կառավարել ոլորտը կարևորագույն շրջանում, երբ մեր երկիրը պատել է համավարակային ախտը։

Այս ծանրագույն քովիդային շրջանն իրական փորձաքննություն էր նախարարի համար, որը նա պատվով է կատարում։ Թեև շատերի կողմից արժանանում է քննադատությունների՝ ակնհայտ է՝ ոլորտն ապահով ձեռքերում է։

Թորոսյանն անում է ամենը՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար և հնարավորինս շուտ հաղթանակի հասնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: