Այսօր՝ մայիսի քսաներկուսին, Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է։ Սիրված արտիստն այսօր կդառնար իննսունչորս տարեկան։
Դերասանը ծնվել է Երևանում, կրթվել և կարիերան զարգացրել Հայաստանում։ Բավականաչափ սիրված և տաղանդավոր արտիստը կերտել է այնպիսի դերեր, կերպարներ, որոնք հանրության կողմից առ այսօր ցիտվում ու հիշվում են։
Զարմանալի կթվա, բայց նշենք, որ Արմեն Խոստիկյանը սկզբում ցանկացել է բժշկական կրթություն ստանալ, բայց մեկ տարի անց նա թողել է Բժշկական հմալսարանը և վազել դերասանի մասնագիտության ետևից և ուսանողական տարիներից արդեն սկսել խաղալ թատրոնում։ 1951 թվականից հիմնական աշխատանքի անցավ Երևանի Մայր թատրոնում։
Արտիստը դերասանական մի փոքրիկ խմբով ներկայացումներով է հանդես եկել ինչպես մայրաքաղաքում և մարզերում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Նա հանդես է եկել ոչ միայն թատրոնի բեմում, այլև հրաշալի ներկայացել էկրաններին։
Նրան առ յասօր հիշում են և մեծ հաճույքով դիտում նրա մասնակցութայմբ ֆիլմերը։ Արմեն Խոստիկյանը կյանքից հեռացել է յոթանասունչորս տարեկան հասակում։