Այսօր Արման Նշանյանի ծննդյան օրն է։ Օպերային տվյալներով, պրոֆեսիոնալ երգիչը մի օր հասկացավ, որ ծնողների թատերական հակվածությունը ինքն էլ է ժառանգել։
Իրեն փորձեց թատրոնում, ապա կինոյում։ Արմանը հիշվող կերպար է ու հաճախ է փոխում սանրվածքները՝ ընգծելով արտիստական նատուրան։ Արմանը հոլովակներ ունի նաև երաժշտական և ինչու ոչ որպես ռեժիսոր ևս ներկայացել է։ Փրկեք հոգիները սերիալում Արմանը և խաղում էր և համառեժիսոր էր։
Երեք տարի առաջ էր, որ Արմանը ամուսնացավ, հիմա արդեն երեխա ունի։ Արմանը վոկալ պրոֆ․ կրթությունից բացի, նաև Ստրասբուրգի դերասանական ստուդիան է սովորել։ Ինչպես նաև Վիեննայի հայտնի կոնսերվատորիայում։ Արմանը աշխատում է նաև ՕՊԹ-ում 2011 թվականից, որպես սոլիստ։
Թատրոնում խաղացել է թե անտրերպիզային և թե ոչ անտրերպրիզային ներկայացումներում։ Դրամատիկ դերերում Արմանը ներուժը կարողանում է ցույց տալ ու համեմել իր էքսպրեսիվ նատուրայով։ Խաղային տեսանկյունից Արմանը հերոսային կերպար է, ինչպես նաև անտիհերոս, որտեղ նա շատ հետաքրքիր նյուանսներ է կարողանում գտնել։