Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է․ մանրամասներ բռնցքամարտիկի մասին

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արթուր Աբրահամի տարեդարձն է։ Հայտնի և սիրված բռնցքամարտիկը դարձավ քառասուներեք տարեկան։ Արթուրը ծնվել և կրթությունը ստացել է Երևանում։

Ապագա բռնցքամարտիկի հետագա կյանքն այնպես դասավորվեց, որ մեկնեց Գերմանիա։ Հենց այս երկրում էլ սկսեց հանդես գալ որպես բռնցքամարտիկ։

Շուտով հայազգի սպորտսմենը մեծ հաղթանակներ է գրանցում և զարմացնում աշխարհին։ Նա գրանցվել է աշխարհի չեմպիոն (IBF վարկածով, միջին քաշային)։

Բազամթիվ պարգևատրումների և տիտղոսներ է արժանացել՝ այդ թվում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, Երևանի պատվավոր քաղաքացի և այլ կարևոր ու նշանակալից կոչումներ, պարգևներ և տիտղոսներ։ Արթուր Աբրահամն ամուսնացած է և երեք զավակների հայր։ Սպորտսմենը նաև մեծ հայրենաեր է։

Արթուրը աճախ է լինում հայրենիքում և մշտապես հիանում և վայելում երկիրը։ Այդ մասին հաճախ պատմում է սոցտիրույթում, որտեղ որոշակի ակտիվություն է ցուցաբերում։ Շնորհավորում ենք բռնցքամարտիկին և լավագույնը մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: