Այսօր սիրված երգիչ Արամ Ասատրյանի ծննդյան օրն է։ Երգիչը ծնվել է 1953 թվականին, Էջմիածնում։ Երգչի արմատները Արևմտյան Հայաստանից են գալիս։ Երաժշտությամբ զբաղվել է դեռ վաղ տարիքից։ Հետագայում բազմաթիվ երգեր նվիրեց հանրությանը, որոնք հիշվում են մինչ այսօր։
Բազմաթիվ խնջույքների ուրախության գրավականը Արամ Ասատրյանի երգերն էին։ ԲԱցի պարային, ուրախ երգերից, Արամին են պատկանում նաև շատ մեղեդային երգեր։ Նա մի քանի երաժիշտների հետ ստեղծել էր սեփական խումբը։
Նա բազմաթիվ երկրներում հանդես է եկել համերգային ծրագրերով, ինչպես նաև շատ անգամ երգել և իր երգերով ուրախացրել է Արցախյան պատերազմի մասնակիցներին։
Արամ Ասատրյանը պարգևատրվել է «Գուսան» տիտղոսով։ Արամն ամուսնացած էր ունի երեք որդի և մեկ դուստր։
Որդիներից Տիգրանն ու Արտաշեսը նույնպես երգիչներ են, իսկ Սեդրակ Ասատրյանը, ցավոք սրտի, վախճանվել է։ Ասատրյանը մահացել է 2006 թվականին 53 տարեկանում։ Հայտնի է, որ պապիկի ուղին են բռնել նաև Արամ Ասատրյանի թոռնիկները։
Արամն իր կնոջը տարիներ առաջ մի գեղեցիկ քառատող էր նվիրել ․
«Թա’նկ ես ինձ համար,իմ անգի’ն Նվարդ,
Իմ բալիկների և’ ծաղիկ, և’ վարդ,
Տիգրան,Սեդրակ,Արտաշ,Զվարթ՝
Ի’նձ ես պարգևել իմ անգի’ն Նվարդ»։