Այսօր ապրիլյան քառօրյայի առաջին զոհ Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է

Գյումրեցի Վլադիմիրն անցել էր կյանքի բարդ ուղի: Նա ճաշակել էր անհայր մանկություն, քանի որ արցախյան ազատամարտին մասնակցած հայրը հետագայում առողջական խնդիրների չհաղթահարման պատճառով մահացել էր:

Վլադիմիրի հայրենասիրական բնավորությամբ հիանում ու զարմանում էին բոլորը: Ապշեցուցիչ էր այն մեծ հետաքրքրասիրությունն ու սերը, որ նա դրսևորում էր զինվորական գործի նկատմամբ:

Նա տան ամենափոքր տղան էր: Վլադիմիրն ապրիլյան քառօրյայի ամենաառաջին թանկ կորուստներից էր: Քսանմեկամյա երիտասարդն անվարան նետվել է իր պարտականությունների կատարմանը:

Մոտերքում գտնվող զինակից ընկերները պատմում են, թե ինչպես է առանց զենքի մնացած Վլադիմիրը ձեռնամարտի բռնվել ազերի զինվորների քառյակի հետ՝ մինչև վերջին շունչը համառորեն պայքարելով:

Գյումրու դպրոցում, որտեղ ուսանել էր քաջ հերոսը, կա մի սենյակ, որն անվանակոչվել է հերոսի անունով, իսկ աշակերտները մեծ պատկառանքով են անցնում հերոսի անկյունում տեղադրված փառքի շքանշանների և հերոսի նկարի կողքով:

Այսօր կբոլորեր երիտասարդ հերոսի քսանհինգամյակը, եթե չլինենին հայտնի դեպքերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!