Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, աշխարհազորային Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Հայոց հոգեբանության մեջ ամրացած ու կարծրացած է դժվարության, ճակատագրական պահերի ժամանակ բռունցքվել, միավորվել՝ հասնելով անհավանական ու աներևակայելի հաջողությունների: Այս բնավորության շնորհիվ էլ մենք այժմ մեր հայրերից ու պապերից ժառանգել ենք վերստին անկախացած երկիր:

Որքան էլ այժմ խաղաղության և անկախության մեջ ապրելը քաղցր է ու երանելի, այնուամենայնիվ պատրաստ ենք զգոնություն պահել ու ցանկացած խնդրահարույց իրավիճակում համախմբվել:

Հենց այս բնավորությունն էլ Սիսիանի աշխարհազորայիններին համախմբեց և ուղղորդեց դեպի Արցախ, որտեղ նրանց կրտսեր սերունդը սահմանի անակռիկության թեժ պայքար էր տանում:

Այս ջոկատում բազմաթիվ աշխարհազորայինների մեջ էր նաև Արմեն Հովհաննիսյանը: Ապրիլի չորսին նրանց ջոտակը հակառակորդի ուղարկած անօդաչու սարքի կողմից հարվածի է ենթարկվել: Հենց այդ հաչվածից էլ անմահության ճամփան են բռնել ջոկատի անդամները, որոնց թվում էր բազմաթիվ քաջերի հետ նաև Արմենը:

Այսօր Արմենը կբոլորեր իր քառասուներկուամյակը: Արմենն իր ընկերների հետ փառավորվել է և մշտապես կհիշվի պատմության քառուղիներում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!