Այսօր Աշոտ Ղազարյանի սիրելի տիկնոջ՝ Մելանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է դերասանը շնորհավորել նրան

Հայտնի դերասան Աշոտ Ղազարյանը հայտնի է նաև իր հոգատար ու գեղեցիկ տիկնոջով, ով տարիներ շարունակ եղել է ու այժմ էլ լինում է ամուսնու կողքին բոլոր դժվարին իրավիճակներում՝ մշտապես սատարելով նրան։

Կնոջ ծննդյան օրվա առիթով Աշոտ Ղազարյանը տեղադրել է իր և տիկնոջ համատեղ լուսանկարներինց մի քանիսը՝ գրելով շնորհավորական խոսքեր։ Նա գրել է հետևյալը․

«Մելան ջան ծնունդդ շնորհավոր: Առողջ լինես և միշտ մեր կողքին: Այս անկեղծ ժպիտդ թող դեմքիցդ անպակաս լինի: Մենք բոլորս քեզ շատ ենք սիրում ու երջանիկ ենք, որ դու մեր կյանքում կաս»:

Մելանի ծննդյան օրը համացանցում շնորհավորել է նաև Աշոտի ու Մելանի ռուսաստանաբնակ դուստրը՝ Մագան։ Նա գրել է․ «Կյանքս, շնորհավոր ծնունդդ»։

Մագան իր շնորհավորական խոսքում շնորհակալություն է հայտնել աստծուն, որ նման մայրիկ է իրեն բաժին հասել։ Նա իր անսահման մեծ սերն է հայտնել նաև մայրիկի նկատմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!