Այսօր Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ արտիստի մասին

Այսօր՝ մայիսի տասնհինգին, սիրված արտիստ, հումորիստ Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է։ Դերասանն այսօր դարձավ յոթանասունչորս տարեկան։

Աշոտ Ղազարյանը ծնվել է Երևանում և կրթվել ու դերասանական մեծ կարիերա ձեռք բերել հայրենիքում։ Դերասանը 1967 թվականից բեմում է և էկրաններին։ Եվ այս ողջ տարիների ընթացքում իր հանդիսատեսին միայն հիացմունք է պարգևել։

Դերասանը ունի դերասանական, հումորի իր դպրոցը, որտեղ բազմաթիվ աշակերտներ են այցելում, որոնց հետ Աշոտ Ղազարյանը կիսում է մասնագիտական իր հմտությունները և սերունդներին փոխանցում մասանագիտական իր ունակությունները։

Տաղանդավոր արտիստին ճանաչում են բոլոր՝ մեծ, թե փոքր և հիանում նրանով։ Հեռուստադիտողը մշտապես ուրախ է էկրաններին տեսնել արտիստին։ Իր տարեդարձի օրը անվանի հումորիստը բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ է ստացվել։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լավագույնը մաղթում բոլոր ժամանակների միշտ երիտասարդ և սիրված արտիստ Աշոտ Ղազարյանին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!