Այսօր աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա կյանքից

Այսօր՝ հոկտեմբերի քսանմեկին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ քառասունմեկ տարեկան։

Հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, ով մահացավ 2003 թ։ Մայրը՝ Քրիս Ջենները, շոտլանդական, անգլիական և հոլանդական արմատներ ունի։ Քրիսը Քիմի մենեջերն է։

Նրանց ընտանիքը առավել հայտնի է ընտանեկան հեռուստաշոուից։ Շոուն հենց իրենց մասին է, որտեղ ներկայացնում են իրենց կյանքը և առօրյայի հետաքրքրական դրվագները։ Քիմը հայտնի դարձավ 2007 թվականից, երբ տարածում գտավ նրա խիստ անձնական կյանքից մի տեսանյութ։

Այն կայծակնային արագությամբ տարածվեց և Քիմի առջև բացեց փառքի ճանապարհը։ Որոշ մասնագետների կողմից ենթադրվում է, որ տեսանյութը տարածել է հենց ինքը՝ Քիմը, քանի որ քաջ գիտակցել է՝ այն իրեն փառք կբերի։

Քարդաշյանը հայտնի է աշխարհի յուրքանչյուր կետում․ ոչ միայն հեռուստատեսային, մոդելային աշխարհում հայտնի դեմք է, այլ ակտիվ զբաղվում է բիզնեսով․ ունի կոսմետիկայի, ներքնազգեստի և այլ արտադրություններ։

Ամուսնացել և ամուսնալուծվել է 3 անգամ։ Վերջին ամուսնությունը եղել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Նրանք հանդիսանում են չորս երեխաների ծնողներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: