Այսօր անվանի ռեժիսոր Մարատ Մարինոսյանի ծննդյան օրն է։ Մարատը ծնվել է 1925ին, նոյեմբերի 7ին։ Նրա հայրը Գուրգեն Մարինոսյանն է, ով ևս ռեժիսոր է եղել։ 1942-1944ը կամավորական սկզբունքով մասնակցել է մեծ կռվին հայրենական։
Վիրավորումից հետո, զորացրվել է։ 1944ին ընդունվել է պոլտիեխնիկ ինստիտուտ, բայց կիսատ թողնելով, գնացել է թատերական՝ ռեժիսուրայի բաժին։ 1956ին Հ1-ում է սկսել աշխատել։ Շուտով դարձել է տնօրենը h1-ի։ Եղել է Պարոնյանի թատրոնի ու ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավարը։
Բեմադրել է ավելին քան 120ներկայացում, որոնք շշմելու հաջողություններ են գրանցել։ Նրա արվեստանոցում են սովորել Ա․ Էլբակյանը, Վ․ Ստեփանյանը, Ն․ Ծատուրյանը, Վ, Չալդրանյանը, Դ, Հակոբյանը, Ք․ Մանարյանը, Հ, Գասպարյանը։ Որպես մանկավարժ էլ հսկայական օգտարարություն է գրանցել Մարինոսյանը իր դասավանդման ու դերասանի դաստիարակաման մեջ։
Ուսումնասիրելով ռուս ռեժիսորներին, նա մեթոդները պրոյեկտել է հայ դերասանների վրա ու հաջողել է՝ թարմացնելով դերասանական արվեստն ու բեմական արվեստն։