Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր գործող վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի քառասունչորսամյա տարեդարձն է։ Աննա Հակոբյանը ծնունդով Երևանից է։

Դպրոցական կրթությունից հետո Աննա Հակոբյանը բարձրագույն կրթություն է ստացել ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի բաժնում, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին։

Լրագրության բերումով միմյանց հետո մտերմություն հաստատած մարդիկ շուտով ընտանիք են կազմում, իսկ այսօր ունեն չորս զավակ։ Նրանց զավակներից երկուսը չափահաս են, իսկ երկուսը՝ ոչ։

Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը՝ Աննա Հակոբյանն ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ՝ ղեկավարելով Հայկական ժամանակ թերթի խմբագրական աշխատանքները։

Հեղափոխությունից հետո նա բազմիցս նշել է, որ սիրով կվերադառնար իր մասնագիտական գործունեությանը, սակայն չունի այդ հնարավորությունը։

Պատերազմական օրերին Աննա Հակոբյանը հնարավորինս փորձեց ներգրավվել մարտական գործողությունների մեջ, սակայն արժանացավ քննադատության։

Հետպատերազմյան ամիսներին Աննա Հակոբյանը շարունակաբար այցելում էր զինծառայողների ընտանիքներին։

Վերջին շրջանում նա լուռ է և որևէ լուսաբանում չի իրականացվում նրա ներկայիս զբաղվածության մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!