Այսօր անմահ հերոս, Եվրոպայի չեմպիոն Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան դեպքերի անմահ հերոս, մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 23 տարեկան։ Մեդալակիր, մեծ բարձունքների հասած կարատեիստ Մանվելն առանց երկմտելու ցանկացել է ծառայել հայրենիքին։ Նա մեծ պատվով էր կատարում առաքելությունը՝ մեդալների արժանանալով նաև ծառայության ընթացքում։

Մանուկ հասակից մեծ կամքի տեր Մանվելն ինը տարեկանից կարատեով է զբաղվել, Ավստրիայում Եվրոպայի չեմպիոն հռչակվել 2006-ին։ Առանց մեդալների ոչ մի մրցումից չէր վերադառնում․ անգամ վերջին մրցմանը չպետք է մասնակցեր, վնասվածք ուներ, բայց կամքի ուժով մասնակցեց՝ գրավելով երրորդ տեղը։

Որոշել էր կյանքը սպորտում շարունակել՝ ընդունվելով ֆիզկուլտինստիտուտ։

Ապրիլյան չարաբաստիկ օրերի ավարտից հետո թվում էր՝ քառօրյան անցյալում է, բայց ամսի 14-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը՝ երեսուն հոգուց բաղկացած, բարձրացավ Մանվելի ու ընկերոջ պաշտպանած դիրքը։

Ընկերը զոհվեց, իսկ կապի միջոց չկար։ Մանվելն ստիպված վազող թիրախի ոճով սկսել է կրակել՝ շատ մարդկանց տպավորություն ստեղծելու համար։

Բայց, ավաղ, զոհվել է։ Նա մինչ իր քսանամյակն ուղիղ մեկ ամիս չապրեց․ մայիսի տասնչորսին կբոլորեր քսան տարին։ Տաղանդաշատ հայորդին իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!