Քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանը ժողովրդի կողմից սիրված էր։ Այսօր էլ նրան հիշում են և մեծարում։ Նա զբաղեցրել է բարձր պաշտոններ և ծառայել հայրենիքին մեծ նվիրվածությամբ։
Անդրանիկ Մարգարյնաը ծնվել է 1951 թվականի հունիսի տասներկուսին, Կրասնոդարում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Երևան և Անդրանիկ Մարգարյնաը նախնական և հետագա կրթությունը ստացել է Երևանում։
Նա ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը և ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։ Հայրենասեր այս անհատը զբաղեցրել է բարձր պաշտոններ և ծառայել հայրենիքին։ Իր գաղափարների համար երկու տարի ձերբակալված է եղել։ 2003 թվականին զբաղեցրել է ՀՀ Վարչապետի պաշտոնը։
Եղել է ՀՀԿ նախագահը։ Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007 թվականի հենց այս օրը։ Նա սրտի կաթված է ստացել։ Պետական մի շարք պարգևների է արժանացել։
Անդրանիկ Մարգարյանը նվիրված է եղել Արցախյան պայքարին, ստեղծել է կամավորական ջոկատներ, մասնակցել մարտական գործողություններին և ջանք ու եռանդ չի խնայել հայրենիքի հաղթանակի համար։