Այսօր՝ ապրիլի քսանութին, սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նշում է իր 32-ամյակը։ Դերասանուհին այսօր տեղեկացրել է իր հետևորդներին, որ տարեդարձն է, հավելել է, որ չի պատրաստվում այն նշել և առանձնացնել օրը, որովհետև մարդկային կյանքերն իր համար առավել թանկ ու կարևոր են։
Ապա նշել է, որ եթե ցանկանում են իրեն շնորհավորել, ապա կարող են գումար փոխանցել բարեգործության համար ընդամենը հազար դրամ։
Անահիտին շտապել են շնորհավորել ու ջերմ բարեմաղթանքներ հղել նրա երկրպագուները։ Անահիտ Կիրակոսյանն այն դերասանուհիներից է, ումով շարունակ հիանում են, հպարտանում և օրինակ վերցնում։
Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործական աշխատանքներով և փորձում օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն օգնության կարիք։
Նա համացանցային իր հարթակն օգտագործում է օգնության անհրաժեշտություն ունեցող մարդկանց պատմությունները լուսաբանելու և օգնության ձեռք մեկնելու նպատակով։ Մենք նույնպես շնորհավորում ենք Անահիտին և մաղթում ամենալավն ու բարին։