Այսօր ծնվել է ամենահմայիչ համաշխարհային դերասանուհիներից մեկը՝ Բրիջիդ Բարդոն։ Բրիջիդի կանացիությունը սահմաններ չի ճանաչում։ Ծնվել է 1934ին Փարիզում։ Բրիջիդը առաջիններց էր աստղերից ով բացեց ֆոնդ կենդանիների պաշտպանության։
Փոքր տարիքում Բրիջիդը զբաղվում էր բալետով։ 1952թվականին Բրիջիդը հայտնվում է էկրաններին «Եվ աստված արարեց կնոջը» ֆիլմում, որից հետո Բրիջիսը դառնում է իսկական կանացի սիմվոլ աշխարհում։ Բրիջիդը մեծացել է կաթոլիկական խիստ ընտանիքում։ Փոքր ժամանակ Բրիջիդին չեն համարել գեղեցիկ, նա ալերգիկ է եղել ու տառապել է դրանից։
Ռոժե Վադիմի հետ հանդիպումը վերածվեց սիրո Բրիջիդի համար։ Նրանք ամուսնացան։ Շատերը մտածում են, որ հենց Ռոժեն է «Բարդոյին» ստեղծել ։ Երեխայի ծնունդից հետո Բարդոյի համար բարդանում է համակերպումը փառքի հետ ու նա սկսում է ատել փառքը։
Բարդոն իր կյանքը նվիրում է կենդանիների պաշտպանությանը ու գրեթե չի նկարահանվում, միայն դրանով է զբաղվում։ Միզանտրոպիայի մեջ են սկսում մեղադրել Բարդոյին, մեղադրելով, որ կենդանիների իրավունքը առավել է նրա համար քան մարդունը։