Այսօր՝ մայիսի վեցին, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի տարեդարձն է։ Ալինան այսօր դարձավ քառասունչորս տարեկան։
Ալինային որպես դերասանուհի, հանրային դեմք, սիրում և գնահատում են շատերը։ Այսօր նա էկրաններին գրեթե չի երևում, սակայն յութուբյան սեփական ալիքում բուսաբուժություն է ներկայացնում և փորձում օգտակար լինել հայրենակիցներին։
Ալինային տարեդարձի առիթով շնորհավորել է ամուսինը՝ Կարեն Արայանը և հուզիչ գրառմամբ հանդես եկել։ Կարենը մշտապես իր խոր մտահոգություններն է ներկայացնում հայրնեիքի ճակատագրի վերաբերյալ և առաջարկում սեփական լուծումներն այդ մասին։ Կարենը գրել է․ «ԻՄ ՀԱՅՈւՀԻ:
Շնորհակալ եմ ամեն վայրկյան իմ պայքարում աջակցելուդ համար: Իմ մուսա, իմ լավագույն ընկեր, իմ ուժ և հանգստություն: Շնորհակալ եմ ինձ թև և թիկունք լինելուդ, համբերությանդ և պայքարից չհիասթափվելուդ համար: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՕՐՀՆՎԱԾ ԾՆՈւՆԴԴ:
Շնորհակալ եմ, որ կաս: Մաղթում եմ մեզ մեր և բոլոր ԻՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԻ գլխավոր երազանքի իրականացում»։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին և լավագույնը մաղթում դերասանուհուն։