Այսօր Ալեկսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է

Այսօր Ալեկսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է։ Ծնվել է Ալեկսանդրը 1871ին Կախովկայում, Տավրիկյան նահանգում։ Ալեկսանդրի հայրը՝ Աֆանսի Սպենդիարյանը փայտի առևտրով էր զբաղվում, իսկ մայրը՝ քաղաքագլխի՝ Կարպ Սելինյանի դուստրն էր։

Հենց նրանից էլ Ալեկսանդրը ժառանգել էր երաժշտակայնությունը։ 1977ին Ալեկսանդրը տեղափոխվում է Սիմֆիրոպոլ։ Ընդունվում է այնտեղ երաժշտական գիմնազիա։ Սովորում է նվագել ջութակ, հետո նաև թավջութակ։ 1888ին գրում է ռոմանս, որը նրա ստեղխագործությունն էր առաջին։

Նվիրում է ռոմանսը իր առաջին սիրուն ՝ Ելիզավետային։ 1890ին գիմնազիայից հետո ճամփորդում է դեպ Վիեննա՝ հոր հետ։  1895ին հանդիպում է Նիկոլայ Ռիմսկի Կորսակովին։ 1900ին գրում է իր առաջին սիմֆոնիան։  1939ին բացվում է օպերային թատրոնը Հայաստանում։ Բացվում է այն «ԱԼՄԱՍՏ» օպերայով ։

1939ին Ալեկսանդր Սպենդիարյանի անունով է կոչվում օպերային թատրոնը։ Սպենդիարյանը սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է Հայաստանում։ Նրա դերը անչափ մեծ է սիմֆոնիկ երաժշտության զարգացման մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: