Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, որի գրառումներն ու գործունեությունը ցույց է տվել արդեն նրա քաղաքական հայացքները, սոցհարթակում հաճախ է հանդես գալիս հակաիշխանական գրառումներով։
Այս անգամ դերասանուհին մի գրառում է կատարել, որտեղ խոսել է մի պատգամավորի մասին և նշել, որ զարմացած է նրա պատմական գիտելիքներից և պատգամավորին անվանել է «բենզինասեր գեներալ»։
Մութաֆյանը մասնավորապես գրել է․ «Այսօր ԱԺ-ում նորընտիր պատգամավոր, բեղերով գեներալը, որը դժվարությամբ ու երրորդ դասարանցու առոգանությամբ իրար կապեց թղթի վրա գրված բառերը ամբիոնից մեղադրանքներ հնչեցրեց դաշնակցության հասցեին, նրանց հիշեցնելով Բաթումիի պայմանագիրը։
Պատգամավոր գեներալը իհարկե զարմացրեց իր գիտելիքներով, անկեղծ ուրախացա,որ նա կամ իր համար ելույթ գրողը տեղյակ են հայոց պատմությունից, բայց նաև հիշեցնեմ բենզինասեր գեներալին, որ ՀՅԴ ին մեղադրելը հակայություն է ։ Քանզի ՀՅԴ ն հայոց պատմության մեջ միշտ իր հայանպաստ դերն ու նշանակությունն է ունեցել։
ՀՅԴ ին պատմություն հիշեցնելու փոխարեն կխնդրեի նրան և իր ռեֆերենդին (ռեֆերենդը հայոհյանք չէ դա այն մարդն է ով ելույթ է գրում) ուսումնասիրել 2020 ի նոյեմբերի 9-ի ստորագրված թուղթը և իրենց համար պարզել դա կապիտուլյացիայի պայմանագիր է թե՞ հրադադարի»։