Այսօր դերասան Աբել Աբելյանի ծննդյան օրն է։ Աբելը ծնվել է 1978ին։ 1996-2000ին սովորել է ԵԹԿՊԻ-ում։ Աշխատել է կոմեդիայի թատրոնում։ Նախնական կրթությունը ռեժիսորական էր, հետագայում Մոսկվայում ստացել է դերասանական կրթություն։
Վարել է 2000-ականներին հաղորդում։ 2006ին եղել է ԱՐ ալիքի «փոքր քաղաքի մարդիկ»։ Նկարահանվել է Աբելը մի շարք ֆիլմերում։ Հիմնադրել է քաստինգ սկուլը, որը կարելի է ասել ինստիտուտից դուրս առաջին դերասանական դպրոցներից էր, որում սովորելուց հետո շատ դերասաններ սկսեցին ասպարեզում լինել։
Աբելը ամուսնացած էր Օլգա Հակոբյանի հետ, որից երկու զավակ ունի, սակայն նրանք բաժանվեցին, պահպանելով նորմատիվ հարաբերություններ։ Աբելը ընդհարձակում է իր քաստինգ սկուլի ուսուցման տեսակները, հրավիրելով հայտնիների դասավանդելու իր դպրոցում։
Իհարկե Աբելին նաև շատ են քննադատում, որ նա թերացումներ է ունենում կրթական մասը կազմակերպելիս ու շատ անտաղանդներ են հայտնվում էկրանին, սակայն ըստ Աբելի դա էդպես չէ ու քաստինգ սկուլը ապացուցել է, որ նորմալ կրթություն է տալիս։