Այսօր,տաղանդավոր դերասանուհի Մարջան Ավետիսյանի ծննդյան օրն է

Մարջան Ավետիսյանը սովորել է ԵԹԿՊ-ում՝ Վահե Շահվերդյանի կուրսում։ Ուսանողական տարիներին նա աչքի ընկավ գեղեցիկ տեմբրով,զգացմունքայնությամբ ու դերի հոգեբանությունը հասկանալու կարողությամբ։

Մարջանի ուղին հեշտ չէր։ Նա տարիների ընթացքում ունեցավ և վայրիվերումներ և թռիչքներ։ Թատրոնային կյանքը Մարջանը սկսեց Սունդուկյանի անվան մայր թատրոնում։ Նրա ամենահաջողված դերերից է Գարսիա Լորկայի ՝Բեռնարդա Ալբայի տունը ներկայացման մեջ ավագ աղջկա դերը,որի միջոցով բացահայտվում է դերասանուհու տաղանդը։

Մարջանը նաև ակտիվ նկարահանվում է սերիալներում ու սիթ քոմենթներում,ինչպես նաև ֆիլմերում և անում է կրկօրինակումներ։ Դերասանուհին դեռևս մի քանի տարի առաջ երազում էր սեփական ընտանիքը ունենալու մասին,սակայն դեռ չէր գտել իր կեսին։ Նախորդ տարի Մարջանը ընտանիք կազմեց և ինչպես ինքն է ասում, վայելում է երջանկությունը,քանի որ ունի շատ հոգատար ամուսին,ով նաև իր ընկերն ու խորհրդատուն է։

Մարջանը վերջին շրջանում նախընտրում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին և ավելի պասիվ ստեղծագործական կյանք է վարում,սական նչպես ինքն է ասում ՝ դա ժամանակավոր է ու նա առանց արվեստի չի կարող ապրել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!