Այսօրվա զգացողությունս թող ինձ հետ երկար մնա․․․ Լիլիթ Մուրադյանի հուզիչ գրառումը

Այս օրերին դպրոցներում հնչում է ինչպես վերջին զանգը, այնպես էլ այբբենարանին նվիրված հանդեսները։ Երեխաներն ուրախ են, իսկ ծնողներն անբացատրելի զգացողություններով օժտված։

Այս մասին է գրառում է կատարել հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը և կիսվել մայրական զգացողություններով։

Լիլիթը ընտանեկան ջերմ լուսանկար է ներկայացրել և կից գրառում կատարել։ Նա գրել է․ «Այսօրվա զգացողությունս թող ինձ հետ երկար մնա, երեկ պարտեզի առաջին հանդեսն էր, այսօր առաջին դասարանն է ավարտում, վաղը կլինի արդեն շրջանավարտ։

Նրանք մեծանում են ամեն օր ու ցավոք մենք հաճախ դա չենք նկատում, որքան գեղեցիկ է ակնթարթը և որքան դաժան է ժամանակը, ուզում ես մի քիչ ավել, բայց չի սպասում..»։

Հաղորդավարուհու հետևորդները համաձայնել են նրա հետ և նշել, որ փոքրիկներին պետք է հասցնել շատ սեր տալ, քանզի ժամանակը վազում է և այդ հարցում չպետք է հապաղել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!