Այսպիսի տորթ-աղցան դուք դեռ չեք պատրաստել, այն շատ համեղ է, նուրբ, հյութեղ և հագեցնող: Կարելի է պատրաստել նաև տոնական սեղանի համար:
Բաղադրությունը`
1.Հավի լյարդով պաշտետի համար
80 գրամ կլոր բրինձ
200 հավի լյարդ
աղ
մշկընկույզ
50 գրամ կարագ
2. Նրբաբլիթի համար
4 հատ ձու
2 ճաշի գդալ ալյուր
4 ճաշի գդալ թթվասեր
սոդա
աղ
2.Գազարով խառնուրդի համար
250 գրամ թթվասեր
2 հատ գազար
1 գլուխ սոխ
1 պճեղ սխտոր
1ճաշի գդալ կիտրոնի հյութ
աղ
Պատրաստման եղանակը`
1.Հավի լյարդը կպատրաստենք ոչ սովորական եղանակով: Սկզբում պատրաստում ենք հավի լյարդը: Սառը ջրի մեջ բրինձ լցնել և դնել կրակին, երբ սկսի եռալ, եփել ևս 10 րոպե, եռաջող ջրի մեջ բրնձին ավելացնել լյարդը և շարունակել եփել 5-7 րոպե: Քամիչի օգնությամբ հանել և լցնել բլենդերի մեջ, ավելացնել նաև 1 շերեփի չափով արգանակ և հարել, մինչև համասեռ զանգված ստացվի: Ավելացնել աղ, մշկընկույզ և կարագ, նորից լավ հարել:
2.Այժմ պատրաստենք նրբաբլիթներ: Թասի մեջ լցնել ձուն հարել, ավելացնել թթվասեր, ալյուր, աղ, սոդա և լավ խառնել, այնպես, որ գնդիկներ չլինեն: Վերցնել 18 սմ տրամագծով տապակ և պատրաստել 3 նրբաբլիթ ոչ շատ ուժեղ կրակի վրա, կափարիչը փակած, յուրաքանրյուրը մոտավորապես 1,5 շերեփ:
3.Թթվասերին ավելացնել նախօրոք տապակած սոխն ու գազարը, աղ, ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև սխտոր, սև աղացած պղպեղ կամ այլ համեմունքներ, կիտրոնի հյութ:
4.Սկսենք տորթ-աղցանի պատրաստումը: Ափսեի մեջ դնել նրբաբլիթի առաջին շերտը, վրան համաչափ տարածել թթվասերով խառնուրդը, այնուհետև լյարդը: Սա կրկնել ևս երկու անգամ: Վերջին շերտի վրա սննդային թաղանթ դնել և թողնել սառնարանում մինչև առավոտ: Տորթ-աղցանի վրա մի քիչ թթվասեր քսել, մանր կտրատած կանաչի ցանել և մատուցել:
Պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում: