Վերջերս լրագրող Նանե Իսրայելյանը հատարարել էր, որ պատրաստվում է լքել լրագրողական դաշտը և ծառայել հայրենիքին։ Նրա հայտարարությունից պարզ էր, որ առաջիկայում նա կզբաղեցնի որևէ պաշտոն։
Ահա նա հաստատել է այդ հայտարարությունը։ Նա գրառմամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասված է․ «Այո՛, ինձ պաշտոն են առաջարկել. ես ի ծնե անսանձ եմ ու ինձ ոչ մի օրենք և օրինականություն չի հետաքրքրում, եթե դա մարդու դեմ ա աշխատում։
Ես հանդգնություն ունեմ մտնել ցանկացած կառույց, պահանջել արդարություն և ստանալ, կանգնել ցանկացածի դիմաց ու ասել ինչ պետք է. սրանից բարձր պաշտոն ո՞վ ունի։ Հայրենասերներն և հայամետ լրատվականները շատ են, բայց կարևորը բացակայում է։
Ինձ որևէ այլ լրատվականում երբեք չեք տեսնի, եթե դա չլինի իմ սեփականը և ձեր սեփականը, որի հեռախոսահամարը կհավաքեք և պետական կառույցներին միասին կստիպենք շատ ավելի զգոն լինել այն հարցերում, որոնք ուղիղ կապ ունեն ձեր ու մեր պետության առաջխաղացման հետ։
Մեզ պետք ա Ազգային Լրատվական։ Հավատացեք, մեկը հազար պիտի դառնա, հազարը մի ողջ բանակ, և այդ ժամանակ կտեսնեք՝ իրական պաշտոնը միայն դուք ունեք. մնացածները փոխնախարարներ են, փոխվարչապետներ, փոխպատգամավորներ… Առաջնորդվում եմ «Եթե ընկնել, ուրեմն միայն առաջ» գաղափարով․ իմ ընտրած միակ ուղին դա է։ Այսքանը, սիրում եմ բոլորիդ»։