«Այո՛, այսօր մեր տանը տոն է՝ Հարութի սիրուհու ծնունդը»․ ո՞վ է Արուս Տիգրանյանի ամուսնու սիրուհին

Լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը համացանցային իր տիրույթում տարօրինակ վերտառությամբ հրապարակում է կատարել, ինչն անհանգստացրել է նրա հետևորդներին։

Սակայն գրառումը կարդալուց հետո միայն կարելի է հասկանալ, որ Արուսը իր ոճի մեջ է․ նրա հումորի զգացումը տարբերվող է և ոչ բոլորի կողմից ընկալելի ու հասկանալի։

Եվ այսպես, Արուս Տիգրանյանը գրել է․ «Այո՛, այսօր մեր տանը տոն է՝ Հարութի սիրուհու ծնունդը»:

Այնուհետև բացատրել է և պարզաբանել ամուսնու «սիրուհուն»։

Այն Հարութի հիմնած ընկերությունն է, որը մեծ դժվարություններով են զարգացրել։ Այդ ընկերությունը դարձել է վեց տարեկան։ Արուսը պատմում է․ «Ուրեմն 6 տարի առաջ, երբ Հարութը դեռ տարված չէր իմ հմայքով, դե նորմալ է դեռ ծանոթ չէինք, 3 ընկերներով ամեն մեկը իր ունեցած մի երկու կոպեկը /ընդհանուր՝ 200 $/ իրար վրա են դրել ու որոշել հիմնել այն»։

Ընկերությունն իրենից ներկայացնում է բեռնափոխադրման ծառայություն։ Արուսը նաև պատմել է․ «Ամանորի գիշերն էլ անցկացրեց առաքիչների հետ պատվերները տեղ հասցնելով։

Այո՛, ճիշտ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ պես։ Ես շատ էի նեղվում, թե բա մեր առաջին նոր տարին ա, ո՞վ ա նոր տարվա գիշերը աշխատում, բայց հասկանում էի, որ Ամանորյա նվերներ էին ու անկարելի էր օգտատերերին առանց նվերներ թողնել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: