Դերասանուհի Ռոմել Սարգսյանը կարճ ժամանակահատվածում սիրվեց հանրության կողմից։ Նա սկսնակ երիտասարդ դերասանուհի է, ով կարողացավ հրաշալի կերպարներ կերտելով՝ գրավել հանրության ուշադրությունը։
Ռոմելն աշխատանքից զատ, նաև մեծ ակտիվություն է ապահովում ինսթագրամյան տիրույթում։ Դերասանուհին ցույց է տալիս իր առօրյան, աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև ընտանեկան տոներն ու իրադարձությունները։
Այս անգամ Ռոմել Սարգսյանը հետևորդներին ցույց է տվել մայրիկին։ Երկրպագուներին անչափ հետաքրքիր էր, թե ինչպիսին է սիրելի դերասանուհու մայրիկը։ Եվ ահա դերասանուհին ցույց է տվել մայրիկին։ Ընտանիքում տոն էր․ նրանք նշում էին մայրիկի ծննդյան օրը, ով դարձավ քառասունհինգ տարեկան։
Ռոմելը կադրեր է հանրայնացրել մայրիկի մասնակցությամբ և կից գրել․ «Շնորհավոր միշտ երիտասարդ իմ մայրիկ»։ Դերասանուհու հետևորդները նույնպես շնորհավորել են երիտասարդ, գեղեցկուհի մայրիկին և լավագույն մաղթանքներով հանդես եկել։
Նրանք նկատել են, որ մայր և դուստր որոշ նմանություն ունեն։ Հետևորդներից մեկը նույնիսկ գրել էր․ «Այն պահը, երբ մայրդ քեզնից երիտասարդ է և գեղեցիկ»: