Այն հիմքեր կստեղծի, որ ԵՄ-ն անցնի Անջատում հանուն փրկության տարբերակին․ Արամ Սարգսյան

Ինչպես հայտնի է՝ Հայաստանը հաղթանակ գրանցեց Միջազգային բարձր մակարդակով։ Հաագայի դատարանը երեկ ի օգուտ Հայաստանիորոշում կայացրեց․ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

Այս մասին, թերևս, խոսեցին շատերը։ Հանրային քիչ, թե շատ ճանաչում ունեցող անձիք իրենց անդրադարձը կատարեցին այս կարևորագույն թեմային և հայտնեցին սեփական ակարծիքը և, իհարկե, ուրախությունը։ Քաղաքագետները վերլուծեցին և շնորհակալություն հայտնեցին ՀՀ դիվանագետներին նման մեծ, կարևոր և հայրենասիրական աշխատանքի համար։

ՀՀ ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է եղել։ Այս մասին գրառում է կատարել նաև Արամ Սարգսյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միանշանակ հաղթանակ է, ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հարթության մեջ։

Շնորհակալություն մեր իրավական և դիվանագիտական թիմերին, և՝ կեցցեն իրենք։

Հ.Գ. Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, հիմքեր կստեղծի, որ ԵՄ-ն անցնի Անջատում հանուն փրկության տարբերակին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: