Լրագրող Ռոման Բաղդասարյանը գրում է․ «Ամեն անգամ, երբ ճշմարտությունն եմ գրում, ենթարկվում եմ բորենիների hարձակմանը, ովքեր ասում են, որ ես բաժանում եմ ազգին։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ես անպայման պետք է պատմեմ իմ հետևորդներին։
Արդեն 3 ամիս է մեզ մի կին է գրում, ով Ստեփանակերտից է, բայց Երևանում է բնակվում և օգնություն խնդրում, քանի որ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Երեկ թիմով կանգ առանք Ապարանում՝ սուրճ խմելու և ի՞նչ տեսնեմ։ Տեսնում եմ այդ տիկնոջը տուրիստների խմբում։
Տիկինը եռօրյա ուղևորություն է գնել դեպի Գյումրի՝ սնունդով և էքսկուրսիաներով։ Իսկ Գնթունիկում նստած էր ճոխ սեղանի շուրջ և քահ-քահ ծիծաղում, ասես դրախտի Հազարան Բլբուլը լիներ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է սույն տիկինը սոված մնալ Երևանում, եթե վճարել է եռօրյա ուղևորության, Գյումրիի կենտրոնում գտնվող հյուրանոցի և երեք անգամյա սննդի համար։
Անկեղծ ասեմ, շատ մեծ տհաճություն զգացի։ Իսկ մեր թիմի անդամ Դիանա Բուլգադարյանը միշտ խղճում էր այդ կնոջը և օգնում։ Գիտեք ի՞նչն է զարմանալի, որ մարդիկ, ովքեր ամբողջ օրը ֆեյսբուքում լացում են և բողոքում Հայաստանի իշխանություններից, ստանում են հսկայական փոխհատուցում և ամբողջ օրը քեֆ են անում։
Գուցե հենց դա է մեր պարտության պատճառը, քանի որ շատերը դառել են կեղծ դերասաններ։ Եվ վերջում․․․ Փորձի՛ր Աստծուն խաբել։ Փորձի՛ր և կտեսնես, թե նա ինչ է նախատեսել քեզ համար»։