Այն, ինչ անհրաժեշտ է ամռան տապին՝ սառը և նրբահամ շոկոլադե մուս

Շոկոլադե մուսն աչքի է ընկնում իր նրբահամությամբ և քաղցրությամբ։ Փորձենք այն պատրաստել տնային պայմաններում։

Բաղադրիչներ՝

4 Մարս շոկոլադ,

100 մ/լ կաթ,

2ճ/գ կակաո,

3 սպիտակուց։

Կաթսայի մեջ դնել շոկոլադե բատոնները և կաթը։ Դրանք հալեցնել մարմանդ կրակի վրա։ Մի՛ մոռացեք անդադար խառնել։

Երբ բատոնները հալչեն, այնտեղ կակաո շաղ տվեք, խառնեք և հարեք բլենդերով։

Սպիտակուցները հարեք այնքան՝ մինչև փրփուրի վերածվեն և աստիճանաբար հավելեք շոկոլադե զանգվածին։

Մուսը լցրեք տարաների մեջ և մի քանի ժամ պահեք սառնարանում։

Կարող եք նաև զարդարել մուսը։ Դրա համար կարող եք վերցնել շոկոլադ (կարելի է նաև սպիտակ), ընկուզեղեն կամ թարմ հատապտուղներ։

Սառը աղանդերն իսկական փրկություն է ամռան տապին։ Դրա շնորհիվ կարելի է և՛ զովանալ, և՛ վայելել քաղցրավենիքը։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: