«Այնքան բարձր էր ծիծաղում, ձայնը զրնգում էր բակով մեկ»․ անմահացած Ռոբերտի անցած հերոսական ուղին հիացմունքի է արժանի

Ռոբերտ Մեսրոպյանն Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից էր։ Ռոբերտը դպրոցում և շրջապատում աչքի է ընկել նվիրվածությամբ, հոգատարությամբ և բարձր ընդունակություններով։ Նա հետդպրոցական ուսում նախ շարունակել է քոլեջում, ապա՝ ՀՊՏՀ-ի կառավարման ֆակուլտետում։

Համալսարանական ուսումը կիսատ թողնելով՝ Ռոբերտը մեկնել է զինծառայության։ Զինծառայության ժամանակ նա ստիպված է լինում ներքաշվել հակառակորդի պարտադրած պատերազմական գործողությունների մեջ՝ պատվով վարելով մի շարք բարդ ու պատասխանատու մարտեր։

Ռոբերտի հերոսական մարտերի մի մասը տեղի են ունեցել Ֆիզուլիում, որտեղ զինծառայողը մեկնել է հոկտեմբերի 20-ին։ Այդտեղ նա հինգօրյա մարտեր է մղել առանց հրամանատարական հսկողության։

Հետո Ռոբերտին Ճարտար են տեղափոխել, որտեղ շարունակել է մարտերը՝ անտեսելով հանգստանալու առաջարկները։ Ուշիմ, հայրենասեր ու ընկերասեր Ռոբերտն ընկնում է հենց Ճարտարում՝ հոկտեմբերի քսանիննին։

Մայրը մեծ կսկիծով հիշում է, թե ինչ բարձր ու զրնգուն ծիծաղ ուներ Ռոբերտը։ «Այնքան բարձր էր ծիծաղում, ձայնը զրնգում էր բակով մեկ»,- որդուն հիշելիս միշտ ասում է մայրը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!