«Այնպես չէ, որ ուղղակի ընկեր կամ կողակից ունեմ, մենք պատրաստվում ենք ընտանիք ստեղծել»․ Լիլիթ Բասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

Ինչպես հայտնի է Լիլիթ Բասյանը, ով համարվում է առաջատար դիետոլոգներից մեկը, ժամանակին ամուսնացած էր Ալեքսանդր Բաբասյանի հետ։

Զույգը մի քանի տարի է, ինչ ամուսնալուծված է։ Նրանք ունեն որդի՝ կրտսեր Ալեքսանդրը, ով ապրում է մայրիկի հետ, բայց հայրիկի հետ օրվա մեջ բավականին ժամանակ է անցկացնում։ Լիլիթ Բասյանը համացանցային իր հարթակում սիրելիի հետ լուսանկար է հանրայանցրել, սակայն վերջինիս դեմքը չի ցանկացել ցույց տալ։ Լիլիթը համացանցում մեծ լսարան ունի։

Նրա հետևորդներն անմիջապես սկսել են հետաքրքվել, շատերն անգամ իրենց մեծ ուրախությունն են հայտնել, որ սննդաբանը վերջապես գտել է երջանկությունը։

«Իմ կյանքում կա մարդ, մեր հարաբերությունները շատ լուրջ են: Ես ընտանիք շատ եմ սիրում, երազում եմ մեծ ընտանիք ունենալու մասին։ Այնպես չէ, որ ուղղակի ընկեր կամ կողակից ունեմ, մենք պատրաստվում ենք ընտանիք ստեղծել»,- ասել է Լիլիթը։ հարցազրույցի ժամանակ։ Այնուհետև նշել է, որ ինքը հանրության համար երբեք չի խաղում։

Երբ իրեն հարց են ուղղում, նա անկեղծորեն պատասխանում է և ոչինչ չի թաքցնում։ Ընդգծել է, որ եթե պետք է քննադատեն ընտանիք կազմելու համար, թող քննադատեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: