«Այլ ելք չկա՛․․․» ի՞նչ է առաջարկում քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Հանրահայտ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով ակտիվորեն և ուշադրությամբ հետևում է ներքաղաքական և արտաքաղաքական զարգացումներին ու պարբերաբար անդրադառնում է դրանց հայկական շահերի դիրքերից, իր սոցհարթակում հետևյալ գրառումն է արել․

«Մերօրյա Հայաստանի համապարփակ ու համակարգային ճգնաժամը, որը հետևողականորեն խորացվում է հինգերորդ շարասյան ջանքերով ու նրա արտերկրյա հովանավորների հետևողական ճնշումներով, բառացիորեն կրկնում է Գերմանիայի Վայմարյան Հանրապետության (1918-1933) շրջանը:

Ճգնաժամի արագ հաղթահարումը անհետաձգելի բնույթ է ձեռք բերում,որի արդյունքը պետք է լինի երկրի ներքաղաքական ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ու հասարակության մասշտաբով հոգեբանական ԸՆԿՃԱԽՏԻ հաղթահարումը: Իշխանությունը պարտավոր է հանուն պետականության կասեցնել գողապետության` պետական ինստիտուտներ թիրախավորված գրոհն ու անցնել ՀԱԿԱԳՐՈՀԻ, առաջին հերթին եթերում ու եթերի միջոցով:

Անխուսափելի է դառնում ժողովրդավարական մեթոդների կիրառման զուգորդումը իշխանության ավտորիտար/հեղինակազոր / միտումների հետ: Այլ ելք չկա՛: Ժամանակի կորուստը համազոր է վատթարագույն հեռանկարի գերակայությանը»,- իր հրապարակումը եզրափակել է Լևոն Շիրինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: