«Այդ շնորհակալությունների փոխարեն լավ կլինի թքեք սեփական կառավարության երեսին, որ գերի կնոջ հարցերով զբաղվեց Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանը»․ Հայկ Մարտիրոսյան

Մարալ Նաջարյանի վերադարձով բոլորն անկեղծորեն ուրախացան ու անչափ տխրեցին բոլորիս հոգիները, քանի որ թուրքի «մարդասիրությունը» արտացոլված էր Մարալի դեմքին։

Հայկ Մարտիրոսյանը, ով մշտապես հանդես է գալիս տարաբնույթ քաղաքական վերլուծություններով, սոցիալական հարթակում գրառում է կատարել։ Քաղաքագետին զայրացրել է անհաշիվ  շնորհակալություններն ուղղված Լիբանանի կառավարությանը։

Մարտիրոսյանը հարցադրումներով է դիմում շնորհակալություններ շռայլողնեին և փորձում հասկանալ, թե շնորհակալություն  ինչի՞ համար, որ սեփական քաղաքացու նկատմամբ հարգանք ու արժանապատվություն է ցուցաբերել և հոգ տանելով  նրա մասին՝ միևնույն ժամանակ իր պարտքն է կատարել՝ որպես պետություն։

Հայկ Մարտիրոսյանը շարունակելով գրառումը՝ նշում է․ «Այդ շնորհակալությունների փոխարեն լավ կլինի թքեք սեփական կառավարության երեսին, որ գերի կնոջ հարցերով զբաղվեց Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանը։ Իսկ այդ երկիրը չունի համապատասխան ռեսուրսներ, որ կարողանա Մարալին հոգեբանական աջակցութուն ցուցաբերել։

Իսկ Հայաստանը կկարողանա՞ գոնե դա անել։ Իհարկե ոչ։ Շնորհակալությունը ո՞րն է։ Լրի՞վ ենք խելագարվել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: