Արծրուն Հովհաննիսյանը խոսել է լրագրող, հաղորդավար Նվեր Մնացականյանի հետ և հետաքրքիր զրույց ունեցել։ Նա մանրամասնել է պատերազմական որոշ դրվագներ՝ կապված Շուշի բերդաքաղաքի հետ։
Նվեր Մնացականյանը Հովհաննիսյանին հիշեցրել է այն մասին, որ Արծրունը մի առիթով հայտարարել էր, որ ինքը հավատում էր հաղթանակին մինչ Շուշիի ընկնելը և խնդրել մանրամասնել այդ հայտարարության խորքը։
Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, որ ինքը հավատում էր հաղթանակին, սակայն նոյեմբերի 8-9-ը իր համար անհասկանալի բաներ են եղել։
Նա նշում է, որ նոյեմբերի 8-ին ողջ օրը բոլորը ցնծության մեջ էին, բոլորը սպասում էին, որ ուր որ է Արծրունը կհայտարարի, որ բերդաքաղաքը հայկական զորքերը ետ են վերցրել, սակայն եղավ այն, ինչ եղավ։
Արծրուն Հովհաննիսյանը վստահ է եղել, որ մինչ գարուն կձգվի պատերազմը և հայկական զորքերը կմաշեն թշնմաուն։ Այս և այլ մանրամասներին կարող եք տեղեկանալ վարը ներկայացված տեսանյութում։