«Վալդորֆ» աղցանն ամենահամեղ և թարմացնող աղցաններից է։ Դասական տարբերակով այն պատրաստում են կիսաթթու և կիսաքաղցր խնձորներով, նեխուրի ցողուններով և պեկան ընկուզեղենով։ Այն սովորաբար համեմում են մայոնեզով, մանանեխով և կիտրոնի հյութով պատրաստված սոուսով։
Ավելի քան հարյուր տարվա ընթացքում աղցանը փոփոխվել է։ Այժմ դրան հավելում են խաղող, հավի ֆիլե։ Աղցանը լցոնում են բնական յոգուրտով, սերուցքով, որոնք հարում են լայմի հյութի հետ։ Կարելի է լցոնել նաև վինեգրետի սովորական սոուսով։
Աղցանի համար անհրաժեշտ է բարակ կտրատված, մեկ միջին չափսի խնձոր, 2 ճ/գ կիտրոնի հյութ, 1 շոգեխաշած կամ եփված հավի կտրատված կրծքամիս, 1 բաժակ կարմիր խաղողի հատիկներ՝ առանց կորիզների, մեջտեղից երկու մասի բաժանված, նեխուրի 1 ցողուն՝ բարակ կտրատված, ½ բաժակ կարմրեցված հունական ընկույզ։
Լցոնի համար ձեռքի տակ ունեցեք ¾ բաժակ հունական յոգուրտ, ¼ բաժակ մայոնեզ, ½ նարնջի հյութ, ¼ թ/գ աղ։
Պատրաստելիս նախ կտրատված խնձորները թրջել կիտրոնի հյութով։ Հետո դրանք դնել տարայի մեջ, ավելացնել հավը, նեխուրը, չամիչն ու հունական ընկույզը։ Զգուշորեն խառնել։
Փոքրիկ տարայում խառնել նաև յոգուրտը, մայոնեզը, նարնջի հյութն ու աղը։ Լցոնը զգուշորեն հավելել աղցանին։
Արդեն պատրաստի աղցանը մատուցել հազարի տերևներով։